Կոմիտասի ինքնակենսագրություն

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրությունքաղաքում։

Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն ենունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտականկենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։

Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ:

1896.թ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունըշարունակելու:

1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ

Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:

Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի ևՄաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգայիներաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներումհանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս։ Այստեղ հիմնում է 300 հոգուցբաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիսհոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որըներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովիններկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության ևխազագրության մասին։

Նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարելստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետոպաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։

1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայշարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում էվարդապետի հոգևոր աստիճան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *