Հեղինակային մանկավարժության ստուգատես
Սեբաստացու օրեր. ստուգատեսային շաբաթ
Հեղինակային կրթական ծրագիր. ուսումնական նոյեմբեր
Նոյեմբերի օրացույց
Նոյեմբերի 22-28
Ստուգատեսի «Հոգատարություն» ուսումնական բաց նախագծի ցուցադրություն-վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
Նոյեմբերի 22-ին սեբաստացի ընտանիքներում մեկնարկում է «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծը: Սովորողների անհատական բլոգներում, ենթակայքերում, սոցիալական ցանցերում ներկայացվում են ցուցադրություն-վաճառքին ներկայացվող անհատական-ընտանեկան աշխատանքները:
Ստուգատեսի նախապատրաստումը.
- Հայտարարության, օրակարգի հրապարակում
- Հրավերի ստեղծում, տարածում
- «Ցուցասրահ»-ում ցուցադրություն-վաճառքի համար ընտրված աշխատանքների հրապարակում
- դպրոցների շրջայցերի, կլոր սեղանների ծրագրերի հրապարակում
Ֆիզիկական միջավայրում
Ամենօրյա շրջայցեր
- Հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներ
- Երկրագործության, տեխնոլոգիական հանրակրթության ստուգատես
- «Հոգատարություն» ուսումնական բաց նախագիծ. ցուցադրություն-վաճառք, համերգներ
Կլոր սեղաններ
Նոյեմբերի 26. Արտադրական ուսուցման նախագծերը կրթահամալիրում. Տաթև Բլեյան և ընկերներ
- Կարի արտադրության արհեստանոց
- Տեխնոլոգիայի լաբորատորիա
- Խաղողի և գինու դպրոց. Հնձան
- Ուսանողների մասնագիտական փորձառությունը, աշխատանքը կրթահամալիրի կրտսեր դպրոցներում, նախակրթարաններում
Նոյեմբերի 28. Հարիսայի օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում, ծես դպրոցներում