01.12.20

1.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ

այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ

Այգաբաց- արշալույս

անդրավարտիք- տաբատ

Ամանոր- Նավասարդ

արփի- արեգակ

փափագ- բաղձանք

արգասիք- արդյունք

2․Առանձնացրե’ք հականիշային 6 զույգ.

տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ,

Տերևազուրկ- սաղարթախիտ

սինլքոր- վեհանձն

երանգավառ- դժգույն

համր- խոսուն

չոր- տամուկ

խորդուբորդ- ողորկ

3․Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում`ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը     նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ փռված    պարտեզում,      որտեղով  անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տներն ու այգիները, երդիկներից ելնող ծխիսյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

 

Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտից, ձգտում էր դեպի երկնասլաց սյուների նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ բարձունքները:

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)