Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրովԹուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս – օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններումև Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկ Գարեգին Նժդեհիև վոյեվոդա Անդրանիկ Օզանյանիհրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912թ-ի դեկտեմբեր -1913 թ-ի հունվար)։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 27-ին:

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *