Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից. 1. Նախապատրաստական փուլ, 2. դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ, 3. հավաքված տեղեկատվություը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ, 4. Տեղեկատվության մշակման փուլ, 5. Վերլուծության եւ արդյունքների մեկնաբանման փուլ: Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական եւ հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը եւ կազմվում է աշխատանքային պլան: Հետազոտության ծրագիրը այս բոլոր փուլերի տեսական-մեթոդական հիմքն է: Ծրագրի բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել
մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագրի: Սոցիոլոգիական 21

հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձեւակերպումը, հետազոտության առարկայի եւ օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը եւ խնդիրների առաջադրումը, հիմնական հասկացությունների ճշգրտումը եւ մեկնաբանությունը, հետազոտության օբյեկտի նախնական համակարգային վերլուծությունը, աշխատանքային վարկածների ծավալումը: Ընթացակարգային (աշխատանքային պլան) բաժինը ներառում է. հետազոտության
դիտարկման հիմնավորումը,վերլուծության սկզբունքային
միավորների
ելակետային
հիմնական ընթացակարգերի ուրվանկարը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *