ՄԻԱՎ

  1. Որն է ՄԻԱՎ վարակի աղբյուրը

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը:

2. Որոնք են ՄԻԱՎ-ի փոխանցման ճանապարհները

1.Արյան ճանապարհով
2. Սեռական ճանապարհով
3. Մորից-երեխային (հղիության, ծննդաբերության, կրծքով կերակրելու ժամանակ)

3.  Ինչպես խուսափել Միավ-ով վարակվելուց

Պետք է ունենալ պատասխանատու վարքագիծ,չօգտագործել ներերակային թմրանյութեր:

4.Վարակվելուց որքան ժամանակ անց կարելի է արյան մեջ հայտնաբերել ՄԻԱՎի նկատմամբ հակամարմիններ:

Վարակվելուց 6 ամիս հետո

5.Ով կարող է վարակվել ՄԻԱՎ-ով

ՄԻԱՎ-ով կարող են վարակվել ծնողից, կարող են վարակվել թմրամոլները՝ նույն ներարկիչից օգտվելու պատճառով, անվստահելի բժշկական ծառայություններից օգտվելուց, և այն մարդիկ, ովքեր չգիտեն ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիների մասին:

6.Ինչպիսին կարող է լինել ՄԻԱՎ ի նկատմամբ հտազոտության արդյունքը ,,պատուհանի շրջանում,,

Այն շրջանը, երբ վիրուսն արդեն առկա է, սակայն հակամարմիններ դեռևս չեն արտադրվել, կոչվում է «պատուհանի շրջան»:

7.Որոնք են ՁԻԱՀ-ի ժամանակ առավել հաճախ հանդիպող հիվանդությունները

ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի այն փուլն է, երբ արդեն իմունային խիստ անբավարարություն կա և եթե մարդը չի ընդունում հակառետրովիրուսային դեղորայք, ապա նրա մոտ կարող են առաջանալ տարբեր հիվանդություններ, օրինակ՝ թոքերի տարբեր հիվանդություններ, տուբերկուլոզ, քաղցկեղային հիվանդություններ, և այլն:

8.Ինչ ազդեցություն է գործում ՄԻԱՎ –ը մարդու օրգանիզմի վրա

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն էորի
հարուցիչը ՄԻԱՎն է: Այն տարիների ընթացքում թուլացնում է մարդու իմունային համակարգը, և մարդը դառնում է խոցելի ցանկացած հիվանդության դեմ:

9.ՈՐ կենսաբանական հեղուկներն են պարունակում ՄԻԱՎ- առավել մեծ քանակները

Արյունը, սերմնահեղուկը, կրծքի կաթը: Վարակված մարդու բոլոր կենսաբանական հեղուկներում լինում է ՄԻԱՎ-ը, սակայն բացի վերը նշված հեղուկներից, ուրիշ ոչ մի հեղուկ չի պարունակում վարակելի քանակությամբ ՄԻԱՎ:

10.Որտեղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ

ՁԻԱՀ- ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, Երևան, Աճառյան 2 հասցեում:

11.Վարակվելուց որքան ժամանակ անց կարող են ի հայտ գալ առաջին նշանները

Վարակվելուց հետո 3-7 տարի դեռ մարդը եթե չի հետազոտվել, կարող է չիմանալ իր վարակված լինելու մասին: Սական տարիներ անց իմունային համակարգի ընկճվելու հետ կարող են առաջանալ սիմպտոմներ, բայց մինչ այդ մարդը չհետազոտվի ՄԻԱՎ-ի հակամարմինների նկատմամբ, ոչ ոք չի կարող ուրիշ ոչ մի հետազոտության հիման վրա ասել, որ այդ մարդը ունի ՄԻԱՎ վարակ:

12.Վարակվելուց  որքան ժամանակ անց կարող է զարգանալ ՁԻԱՀ –ի փուլը

Վարակվելուց 15 տարի հետո նոր կարող է զարգանալ ՁԻԱՀ-ի փուլը։

13.ՁԻԱՀ –ի զարգացումն ինի հետևանքով կարող է արագանալ:

ՁԻԱՀ-ի արագ զարգացման հետևանք կարող է հանդիսանալ թույլ իմունիտետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *