Մեծ Շարա

Երեկ մենք գնացինք Շեծ Շարա։Երկար ճանապարհ էր  այնտեղ,ճանապարհը շատ գեղեցիկ էր։Երբ հասանք այնտեղ,ես անմիջապես չհասկացա,որ մենք բարձրանալու ենք այդ սարը։Նախ բարձրացանք կիրճերը։Դա շատ գեղեցիկ վայր էր, և շատ հեքիաթային տեսք ուներ: Երբ ուզում էինք իջնել, սկսեց անձրև գալ: Այնքան հմայիչ և գեղեցիկ էր: Հետո մենք բարձրացանք լեռը մինչև ամենագագաթը: Այնտեղ կար եկեղեցի: Իհարկե, ես չգնացի այնտեղ, բայց երեխաները ասացին, որ շատ զատիկներ  այնտեղ կար։ Այս լեռան վրա շատ ցուրտ էր և շատ գեղեցիկ տեսարան։ Մենք քայլեցինք 15 կիլոմետր։ Ես շատ հոգնած էի, բայց արժեր նման գեղեցկություն տեսնել։ Մենք այնպիսի գեղեցիկ վայրեր ունենք, որ շատերը Չգիտեմ: Ես իսկապես վայելեցի և կհիշեմ այս ճանապարհորդությունը:

 

 

Այցելություն դեպի Աշտարակ

Սպտեմբերի 11-ին մենք ցնացել ենք բերդեր։Մենք այցելել ենք Կոշ գյուղի Սուրբ Գևորգ,Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,Սուրբ Ստեփանոս եկեղեցիները։Հետո մենք բարձրացանք բերդ,այնտեղ շատ սիրուն էր։Հետո մենք այցելեցինք Արագածոտնի մարզի Արուճ գյուղը։Այնտեղ մենք այցելեցինք Արուճի տաճարը,Արուճի կիսավեր ամրոցը,Արուճի քարավանատունը։Հետո մենք գնացինք Դաշտադեմ գյուղ,որնտեղ մենք այցելեցինք Սուրբ Քրիստափոր եկեղեցին,Թալինի Կաթողիկե եկեղեցին։Հետո մենք բարձրացանք բերդ,նկարվեցինք այնտեղ։Շատ սիրուն  վայրեր ենք գնացել,շատ հետաքրքիրեր,ես շատ լավ անցկացրեցի իմ օրը։

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերի 1-ին մենք գնացինք  Բջնի:Առաջինը  մենք այցելեցինք եկեղեցի,որը գտնվում էր Արզական:Հետո մենք այցելեցինք Բջնի բերդը,դրանից հետո մենք այցելեցինք  Աուրբ Աստվածածին եկեղեցին:Վերջում մենք գնացինք Հանքային ջուր խմելու:Շատ հավես անցավ այդ օրը։