հասարակական նախաձեռնությանը

<<Մանկավարժական նախաձեռնություն>> Իմ նախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում կրթական նոր իրողության կայացմանը, աջակցել կրթության ոլորտում նորարարական գործընթացների ծավալմանը:
<<Մանկավարժական նախաձեռնությունը>> ստեղծվել է մեր հանրապետությունում այլընտրանքային՝ ոչ դաս-դասարանային համակարգի ներդրման և կայացման նպատակով, մի համակարգի, որն, ըստ էության, ապագայի կրթական համակարգն է լինելու: Ու իմ կարծիքով կարող ենք այս ամեն կատարել միահամուռ ուժերով համախմբված։ Կոչ եմ անում միյանալ խմբին

Հոդվածներ

 

Հասարակական կազմակերպության ատեղծման պայմաններն են __իրավահավասարությունը,կամավորությունը, ինքնակառավարումը և այլն։

Հասարակական կազմակերպության անձ կարող է դառնալ 18 ից բարցր անձինք։

Արգելվում է կուսակցությունների դերը մանկապատանեկան հասարակական կազմակերպություններում։

Հասարակական կազմակերպությունը ինքնուրույն է որոշում կազմակերպման համար խնդիրները,որոշումները,նպատակները և այլն։

Հասարակական կազմակերպությունների միավորումը հասարակական կազմակերպություն է։

Ինչ ինձ դուր եկավ։

Իմ դուրը եկել է այն փաստը,որ պետք է հասարակական կազմակերպության անդամ դառնալ 18ից վարձր անձինք։

Ես համամիտ եմ որ հասարակական կազմակերպությունը պետք է ինքնին որոշի խնդիրների,որոշումների լուծումը։

Հասարակական կազմակերպություններում պետք է լինի իրավահավասարությունը,ինքնակառավարումը,կամավորությունը և այլն։

Ես համամիտ եմ որ կուսակցությունների դերը պետք է արգելվի հասարակական կազմակերպության գործում։

Ես համաձայն եմ,որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու համար պետք է կատարել միավորում։

Հանդիպում քաղաքական գործիչ՝ Արամ Մանուկյանի հետ

Մենք այսօր գնացել էինք հանդիպման,որտեղ մեզ պատմեցին անկախության և նրա նշանակության մասին:

Արամ Մանուկյանը մեզ բացատրեց,որ մենք րպետք է ոչմեկից կախվածություն ունենանք:

Ամենինչ տեղի էր ունենում շատ հաճելի ատմասֆերայում:

Հյուրը անում էր կատակներ,բարձրացնելով մեր տրամադրությունը:

Մարդու իրավունքը

1․ Ի՞նչ է իրավունքը

Իրավունք ունենալ ասելով հաճախ հասկանում ենք
ինչ-որ բանով օժտված լինելը, ինչ-որ բան ունենալը, ինչ-որ բան անել կարողանալը։
իրավունք ասելով հասկանում ենք հնարավորություններ, որոնք թույլ են տալիս
դրսևորելու այն հատկությունները, որոնցով մարդիկ օժտված են ծնված օրվանից։
Միաժամանակ իրավունք հասկացությունը նաև այն հավակնություններն են և դրանք
իրագործելու հնարավորությունները, որ մարդիկ ունենում են իրենց կյանքը
արժանապատիվ ապրելու համար։ Իրավունք ասելով հասկանում ենք նաև բարոյական իրավական նորմերը, որոնք ամրագրված են օրենքում և կարգավորում են հասարակական և հարաբերությունները:

2․ Ի՞նչ նպատակով են ստեղծվել իրավունքները։

1․ Պարտականություն հարգելու մարդու իրավունքները, այսինքն պետությունը պետք է
ձեռնպահ մնա մարդու իրավունքները ոտնահարելուց, խախտելուց
2․ Պարտականություն պաշտպանելու, այսինքն պետությունը պետք է պաշտպանի
անհատին և խմբերին մարդու իրավունքների ոտնահարումից։
3․ Պարտականություն իրականացնելու, ինչը նշանակում է, որ պետությունը պետք է
միջոցներ ձեռնարկի, որ յուրաքանչյուրը օգտվի իր իրավունքներից

3․ Որո՞նք են մարդկանց ամենակարևոր, հիմնարար իրավունքները։ Ինչո՞ւ։

մենք ուսումնասիրեցինք մարդու իրավունքների 3 տեսություններ, ըստ
որոնց մարդու իրավունքների նպատակը պետք է լինի մի դեպքում արժանապատիվ, մյուս
դեպքում բարեկեցիկ կյանքով մարդկանց ապահովելը, երրորդ պարագայում մարդու
կարիքները բավարարելը։ Չնայած իրենց տարբերություններին, այս տեսությունները ունեն
նաև նմանություններ։ Նրանք բոլորն էլ փաստում են, որ մարդու իրավունքների նպատակը
մարդկանց լավ, բարեկեցիկ, արժանապատիվ կյանք տալն է, որտեղ մարդ կարողանում է
ապրել լիարժեք կյանքով, բավարարել իր կարիքները և հասնել իր նպատակներին։

Շուկայի հետազոտություն.

Շուկայի հետազոտություն-ը (market research) տվյալների պլանավորման, հավաքագրման և վերլուծության ընթացքն է, որն անհրաժեշտ է մարքեթինգային որոշումների համար։ Այս հետազոտության արդյունքներն ի վերջո զեկուցվում են կազմակերպության կառավարիչներին` բիզնեսի ռազմավարությունը վերանայելու համար։

Շուկայի հետազոտություն. տեսակները և նշանակությունը

Տարբերում են շուկայի հետազոտության 3 տեսակներ.

  • Հետազոտական (Explorative). հետազոտության նպատակն է գտնել պատճառահետևանքային կապեր։ Օրինակ, վեբկայքի «Գնիր» կոճակն առավել գնումներ է հավաքում էջի վերին աջ անկյունում, թե՞ կենտրոնում։
  • Նկարագրական (Descriptive). հետազոտության նպատակն է գտնել իրավիճակի այն բնութագրերը, որ կօգնեն լուծելու խնդիրը։ Օրինակ, եթե հագուստ արտադրող կազմակերպությունը ցանկանում է թողարկել նոր շապիկներ, ո՞ր սեռից պետք է սկսել։ Եթե ուսումնասիրությունը ցույց տա, որ հաճախորդների 70%-ը 32-40 տարեկան տղամարդիկ են, ապա պետք է նախ թողարկել տղամարդու շապիկներ, որ ոճային առումով կհամապատասխանեն այս տարիքային խմբին։
  • Փորձարարական (Experimental). հետազոտության նպատակն է ուսումնասիրել ու գտնել ինֆորմացիա, որը կօգնի հիմնովին հասկանալու խնդիրը կամ ավելի ճշգրիտ մշակելու հիպոթեզը։
  • Օրինակ,  ստարտափը սկսել է իր գործունեությունը  ՏՏ խորհրդատվության ոլորտում, սակայն նկատում է, որ ռոբոտաշինության ասպարեզում ավելի մեծ հնարավորություններ կան։ Հասկանալու համար, թե արդյոք պետք է պտտել բիզնեսի ուղղությունը, թե՝ ոչ (startup pivot), բիզնեսին անհրաժեշտ է  ինֆորմացիա՝ ներկայիս հաճախորդների, պահանջարկի, մյուս շուկայի պահանջարկի և շոշափելի հնարավորությունների մասին։

Եթե ունեք ստարտափ, սակայն վստահ չեք, թե ինչպես ավանդական մարքեթինգը վերափոխել ստարտափ մարքեթինգի, ապա Ձեզ հարկ է ծանոթանալ աճի հաքերության հմտություններին (growth hacking for startup marketing):

Շուկայի հետազոտություն. ընթացքը և քայլերը

Շուկայի հետազոտւթյուն կատարելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ վեց քայլերով.

6 steps of market research - շուկայի հետազոտության 6 քայլերը
  1. Դրեք նպատակ՝ հայտնաբերեք հիմնական խնդիրը։ Ամենից առաջ, հարկ է հասկանալ, թե ինչու եք կատարում հետազոտություն։ Սովորաբար դա արվում է որոշակի խնդիր հասկանալու կամ պարզելու համար։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, արդյոք կա խնդիր, թե ոչ։ Ամենաառաջին նշանը՝ սպասված կամ նորմալ արդյունքերը չստանալն է։ Սահամնեք ձեր խնդիրը, ներկայացրեք այն որպես վարկած (hypothesis, օր. H1) և խորապես ուսումնասիրեք այն։
  2. Կառուցեք հետազոտության էսքիզ՝ ուսումնասիրեք բոլոր ազդող գործոնները, արժևորեք առկա ռեսուրսները և ստեղծեք անհրաժեշտ նյութերը։ Սա այն հիմնական պլանն է, թե ինչպես եք ձեռք բերելու այն տվյալները, որ անհրաժեշտ են հիմնական խնդիրը հասցեագրելու համար։ Տարբերում են տվյալների երկու տեսակ՝ առաջնային և երկրորդական։ Առաջնային տվյալները հավաքում եք ինքներդ, իսկ երկրորդականը՝ վերցնում եք այն աղբյուրներից, որտեղ տվյալներն արդեն իսկ առկա են (այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ բաժիններում
  3. Հավաքագրեք տվյալները՝ գտեք անհրաժեշտ հանդիսատեսին և հավաքեք անհրաժեշտ տվյալները։ Սկսեք երկրորդական տվյալների ուսումնասիրությունից, քանի որ առաջնային տվյալներ հավաքելը ինչպես ժամանակատար, այնպես էլ ծախսատար գործ է։ Եթե չգտնեք այն ինչ պետք է, անցեք առաջնային տվյալների հավաքագրմանը՝ դիմելով կամ ձեր ներկայիս հաճախորդներին, կամ օտար անձանց, ովքեր կապ չունեն ձեր բիզնեսի հետ։ Սա կախված է, թե դատա հավաքելու ինչ մեթոդ կընտրեք։
  4. Մաքրեք տվյալները և ուսումնասիրեք։ Ցանկացած տվյալ հավաքելուց հետո պարտադիր պայման է այն մաքրելը. նույն ֆորմատի բերելը և բաց հատվածները համապատասխանաբար կոդավորելը կամ սորտավորելը։ Այնուհետև ուսումնասիրեք տվյալները։ Առավելագույն ինֆորմացիա ստանալու համար՝ օգտագործեք ստատիստիկական մոդելներ։
  5. Մեկնաբանեք արդյունքները։ Մեկնաբանեք արդյունքներն այնպես, որ դրանք պարզ լինեն որոշում կայացնելու և կայացնողի համար։ Ի՞նչ հայտնաբերեցիք, ի՞նչ տենդենց նկատեցինք, ի՞նչն էր զարմանալի և այլն։ Շատ կարևոր է արդյունքները վիզուալ ներկայացնելը։
  6. Զեկուցեք արդյունքները։ Ստեղծեք զեկույց՝ ներառելով գրաֆիկներ և դրանց բացատրությունները։ Կախված, թե ում եք ներկայացնելու զեկույցը, կարող եք ներառել հիմնախնդիրը լուծելու Ձեր առաջարկությունները։

Տվյալների հավաքագրման մեթոդները

Ինչպես նշեցի վերևում, նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի երկրորդական հասանելի դատա կա, որ կարող է ձեզ օգտակար լինել։ Միգուցե այլ կազմակերպություն արդեն իսկ արել է ձեզ անհրաժեշտ հետազոտությունն ու տեղադրել այն առցանց։ Այս դեպքում պետք է հաչվի առնել, որ այդ տվյալները հավաքվել են օտար նպատակներով ու այլ մարդկանցից, ովքեր 100%-ով չեն համապատասխանում ձեր բիզնես դեպքին։

Սակայն, եթե տեսնում եք, որ այս տվյալները ձեզ համար իմաստ են արտահայտում, ապա կարող եք օգտագործել դրանք՝ առանց առաջնային տվյալներ հավաքելու։ Կամ կարող եք այս տվյալները պարզապես օգտագործել իրավիճակի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար։

Եթե ի վերջո զգում եք, որ հարկ է առաջնային դատա հավաքել, ապա պետք է հասկանալ, թե արդյոք ձեզ հարկավոր է որակական, թե քանակական դատա։

  • Որակական դատա կարող եք հավաքել Ֆոկուս խմբերի (focus group) կամ Խորը հարցազրույցների (depth interview) միջոցով։ Այս դատան չի պարունակում թվեր, օր. «Ո՞րն է Ձեր սիրած երկիրը»։
  • Քանակական դատա կարող եք հավաքել հարցումների (survey), դիտարկումների (observation) և էքսպերիմենտների (experiment) միջոցով։ Այս դատան պարունակում է թվեր, օր. «1-7 սանդղակում նշեք Ձեր մոտիվացիայի մակարդակը»։

Ցանկացած մեթոդի ընտրությունը կախված է ձեր բիզնեսի նպատակից, խնդրից և առկա ռեսուրսներից։

Հաջորդ բաժնում կքննարկենք, թե ինչպես ճիշտ ընտրել հարցվողներին, պատրաստել հարցաշար և հարցում կատարել։

Առցանց հարցում կատարելու կիրթ արվեստը

Կան առցանց հարցում կատարելու բազում արվեստներ՝ նուրբ, կոպիտ, սխալ ու ճիշտ, բայց մենք այսօր կքննարկենք կիրթ տարբերակը։

Նախ և առաջ պետք է հասկանալ, թե.

  • Ինչ ինֆորմացիա է հարկավոր,
  • Ըստ դրա կազմել հարցեր,
  • Ուսումնասիրել և որոշել, թե որ ստատիստիկական մոդելն եք օգտագործելու անալիզների համար,
  • Ըստ այդ մոդելի ձևավորել հարցերը։

Օրինակ, եթե օգտագործելու եք Partial Least Square (PLS) ռեգռեսսիայի մոդելը, ապա հարցերի բոլոր պատասխանները պետք է լինեն 1-5 կամ 1-7 սանդղակներով։ Սա տվյալների այն տեսակն է, որ կարդում է PLS -ը։ Այստեղ վախենալու ու էլ չկարդալու կարիք չկա, քանի որ այս հարցը կարող եք քննարկել Ձեր տվյալների հետազոտության մասնագետի հետ (data analyst)։

Հարցերի օրինակներ կարող են լինել.

  • Ընտրեք մեկ տարբերակ
  • Ընտրեք բոլոր հնարավոր տարեբակները
  • Այո/ոչ
  • Ճիշտ/սխալ
  • Սանդղակի վրա նշեք Ձեր պատասխանը (1-5, 1-7)
  • Շարադրեք Ձեր պատասխանը

Այնուհետև ստեղծեք բոլոր հարցերը ու դասավորեք հետևյալ սխեմայով.

  1. Սկսեք թեթև հարցերից, որոնք հարցվողներին շատ մտածել չեն ստիպի։
  2. Հարցման կեսից հարցրեք դժվար հարցերը, որոնք մտածելու ու վերհիշելու տեղիք են տալիս։
  3. Բոլոր անձնական հարցերը թվեք վերջում՝ անուն, տարիք, մասնագիտություն, աշխատավարձի սանդղակ և այլն։

Ձեռնարկատիրություն

 

  •             Օրաքլի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարի Էլիսոնը

ծնվել է 1944 թ.-ին Նյու Յորքում ու մեծացել է խորթ ծնողների ընտանիքում: 22 տարեկան հասակում Էլիսոնը մեկ կիսամյակ սովորելուց հետո հեռանում է Չիկագոյի համալսարանից և տեղափոխվում Կալիֆոռնիա, որտեղ նրան վարձում է էլեկտրոնիկա արտադրող ընկերությունը: 1977 թ.-ին երկու գործընկերների հետ իր սեփական 1200 դոլարով ստեղծում են փոքր ընկերություն և կենտրոնական հետախուզական վարչության համար տվյալների բազայի կառավարման համակարգ մշակելու պայմանագիր ձեռք բերում, որը նա անվանեց «Oracle»: 1982 թ.-ին դա դարձավ ընկերության անդամ:

  • Ջեֆ Բեզոսը

 

էլեկտրոնային տոխնոլոգիաների ամերիկյան ընկերության տնօրենը՝ Ջեֆ Բեզոսը, համարվում է աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերը։ Բեզոսը մի քանի ամիս առաջ է ամուսնալուծվել։ Ամուսնալուծությունից անմիջապես հետո Ջեֆը 145 միլիոն եվրո վճարելով գնել է առանձնատուն Նյու Յորքում, որը շլացնում է իր շքեղությամբ։ Ձեզ ենք ներկայացնում աշխարհի ամենահարուստ մարդու առանձնատան լուսանկարները։

  • Դանիլ Խաչատուրովն

Հաջորդը հայազգի ամենահարուստ ձեռնարկատերերի ցուցակում «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովն է, ով  Forbes–ի վարկանիշում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը: Գործարարի կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար (1,6 մլրդ դոլար` 2015 թ.-ին):

  • Սամվել Կարապետյանը

«Տաշիր» ընկերությունների խմբի լիիրավ սեփականատեր և նախագահ Սամվել Կարապետյանը զգաղեցրել է վարկանիշային աղյուսակի 28-րդ  հորիզոնականը` 3,1 մլրդ դոլար ընդհանուր կապիտալով (4 մլրդ դոլար` 2015 թ.-ին):

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

 

Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը

 

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

 

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ:

2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին:

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 6. Օրինականության սկզբունքը

 

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

2. Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:

3. Օրենքները և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակվելուց հետո:

 

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

 

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:

2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:

3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:

4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

 

Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

 

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Հոդված 76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ

 

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

 

Հոդված 119. Ռազմական դրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:

2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել ռազմական դրությունը կամ չեղյալ հայտարարել ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը:

4. Ռազմական դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: