Կուսակցություններ

Ուսումնասիրել կուսակցություն հասկացությունը, տիպաբանությունը

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝

  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ։
  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ։
  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ։
  • Մասսայական կամ զանգվածային։
  • ֆինանսիստներ, որոնք կուսակցության ընդհանուր քաղաքական կուրսի մեջ ներդնում են գումարներ։
  • փորձագետներ, որոնք ապահովում են կուսակցության սպասարկումը մասնագիտական առումով։
  • կարծիքի հեղինակություններ, որոնք ապահովում են կուսակցության հանրաճանաչությունը։

2․ Կարդալ քննարկել ՀՀ-ում գործող կուսակցությունների ծրագրերը

1. Կուսակցությունը անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության և պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:

2. Կուսակցության խնդիրներն ու նպատակներն արտացոլվում են նրա կանոնադրությունում և ծրագրում, որոնք հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով:

3. Կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը`

1) թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների անդամակցությունը.

2) նախատեսում է անձանց անդամակցությունը միայն մասնագիտական, ազգային, ռասայական, կրոնական հատկանիշներով.

3) նախատեսում է այնպիսի անձանց անդամակցությունը, որոնք սույն օրենքին համապատասխան չեն կարող լինել կուսակցության անդամ:

Կուսակցությունների ստեղծման, նրանց գործունեության, վերակազմակերպման, լուծարման, գործունեության արգելման կարգը, ինչպես նաև նրանց իրավական կարգավիճակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով:

3․ Ստեղծել մեր կուսակցությունը, որը կունենա անուն, անդամներ, կանոնադրություն, ծրագիր /Քոլեջի զարգացման/

Մասնակիցներ – Ջուլիա Ասրյան, Յուլյան  Գալկինա, Սոֆի Առաքելյան, Անաստասիա Ասրիյան

Տիպաբանություն – լիբերալ

Նպատակ – Քոլեջում իրականացնել շրջակա միջավայրի բարելավումներ։ Կատարել բնապահպանական նախագծեր և քննարկումներ։ Նաև  ճամփորդություներ երեխաների ուսում բարելավելու ու նորանոր գիտելիքներ փոխանցելու համար:

Ընթացքը – Կատարելու ենք հանդիպումներ, քննարկումներ մասնագետների հետ: Փորձելու ենք կապ հաստատել այլ կիթական հաստատություների հետ։ ՀՀ-ում զարգացնել երկրի կրթական ոլորտը։

Եղիշե Չարենց

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Ազգային ազատագրական պայքարն եւ Առաջին Աշխարհամարտը Եղիշե Չարենցի մեջ սպանում են պատանեկան երազները: Նա կամավորական է գրվում եւ միանում Արեւմտյան Հայաստանը զավթիչներից ազատելու շտապող մարտիկներին: Այդ տարիներին նա ստեղծում է իր լավագույն գործերից մեկը` «Դանթեական առասպելը», որում նկարագրում էր 20-րդ դարասկզբի պատերազմի սարսափները: