Отчет за полугодие

Это полугодие прошло менее интересное чем то.За это полугодие я немного еще научилась фотошопу и иллюстратору.Создала свой логотип и свой бизнес план

призениация

Мне понравилось что русский мы делали проекты так как я узнала много нового и интересного .

Граффити

NFT  

Создание первых красок

По армянсокому мы тоже делали проекты и тоже было интересно.В этом году я не ездила никуда.И поэтому в прошлом году было намного интереснее,чем в этом.Но зато я познакомилась с моей дальнейшей работой,и мы прошли черчение это очень интересно,но и очень трудно.

Если честно то тот год был намного интереснее.😊

Отчет января

Январь начался с экзаменов,в этом  году я очень хорошо их сдала кроме английского языка.Я очень волновалась но хорошо сдала.Также я придумала свой лого и сейчас думаю название.Еще в конце я ездила на каток,в этом году это был первый раз.Мне очень понравилось кататься,это было весело.

Каток

Еще в январе пошел первый снег,и мы ходили играть снежнки с моими подругами.Этот месяц прошел очень хорошо

Սահադաշտ

Այսօր մենք գնացինք սահադաշտ:Այս տարի ես արդեն 2 անգամ էի եղել,բայց այս անգամ շատ զվարճալի և լավ էր:Երբ սահադաշտում քիչ մարդիկ կան և ոչ այնքան աղմկոտ է ,դու մոռանում ես քո խնդիրների մասին և խորասուզվում քո աշխարհում: Ես ինձ լրիվ ուրիշ եմ զգում։ Այս տարի դեռ մեկ անգամ չեմ ընկել։ Հուսով եմ, որ նորից սահադաշտ կգնանք և այն նույնքան գեղեցիկ կլինի, որքան այս անգամ։

Отчет деятельности за первое полугодие

Здравствуйте меня зовут Юлия.Я учусь во втором курсе в колледже Мхитар Себастаци.Эти пол года отличается от прошлого года  ,в прошлом году мы проходили только те предметы которые проходят в школе,но в этом году мы начали проходить больше предметов по нашим профессиям.Мне очень нравится черчение.Также мы проходим 3д моделирование,это тоже очень интересно.Еще в этом году я научилась как делать лого,и еще немного научилась фотошопу,эти пол года были очень сложные,так как новые предметы,новые учителя.Мне также очень понравился поедмет по изучению бизнеса,но он сложный предмет и бывает что я не понимаю.

Это мои работы по фотошопу и иллюстратору

Կոլլաժի ստեղծում օգտագործելով Երևանի պատկերները

Mskh Gellery logo

 

ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՆԱԽՕՐԵԻՆ

Պատմել  երիտթուրքերի, որդեգրած ծրագրերի մասին / հեղաշրջումից առաջ և հետո/:

Երիտթուրքերը 1907թվ․ դեկտեմբերին Փարզում ժողով արեցին, որտեղ քննարկում էին իրենց հեղաշրջման հարցը։ Նրանք հրավիրել էին նաև հայ կուցակցականներին՝ ՀՅԴ-ին։ Եվ այդպես նրանք 1908թ ապրիլի մեկին հեղաշրջում արեցին Օսմանյան կայսրությունում։ Սուլթան Սբդուլ Համիդը գահընկեց։ Երիտթուրքրն էին ղեկավարում Օսմանյան կայսրությունը։

Ներկայացրու Հայկական Հարցը 1912-1914թթ.

Բալկանյան երկրներ Սերբիան, Բուլղարիան, Հունաստանը և Չեռնոգորիան 1912 թ.-ի հոկտեմբերին պատերազմբ սկսեցին Օսմանյան կայսրության դեմ: Նրանց նպատակն էր թուրքերին վռնդել Եվրոպայից: Հայկական հարցի վերաբացման համար առաջացավ նպաստավոր միջազգային իրավիճակ: Մեծ դեր խաղաց նաև Ռուսաստանի արդեն փոխված՝ դրական դիրքորոշումը Հայկական հարցում:

Հայ ազգային մարմինները եռանդուն գործունեություն ծավալեցին: 1912 թ.-ի հոկտեմբերին Թիֆլիսում ստեղծվեց Հայոց ազգային բյուրոն: Նրա գլխավոր նպատակն էր նպաստել հայկական հարցի լուծմանը:

 

  • Պողոս Նուբար փաշա և Ազգային պատվիրակություն
  • Անդրեյ Մանդելշտամը և նրա  հայակական բարենորոգումների նախագիծը
  • 1914թ. հունվարի 26-ի ռուս-թուրքական համաձայնագիրը

1914 թ.-ի հունվարի 26-ին ստորագրվեց Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագիրը: Ըստ համաձայնագրի՝ յոթ նահանգներից (ավելացվել էր Տրապիզոն նահանգը) ձևավորվում էր վարչական երկու միավոր: Դրանք կառավարելու էին օտարերկրյա երկու տեսուչները: Նրանք էին տնօրինելու դատական, ոստիկանական, վարչական գործերը: Պաշտոնական գրագրությունը կատարվելու էր հայերեն, թուրքերեն, քրդերեն:

  • 1914թ.-ի բարենորոգումների չիրականացման պատճառները

Անշուշտ, ռուս-թուրքական համաձայնագիրը հայերին ինքնավարություն չէր տալիս և ավելի համեստ պահանջներ էր առաջադրում, քան Մանդելշտամի ծրագիրը: Այդ էր պատճառը, որ Հայկական հարցի լուծման համար պայքարի այս փուլում հայ ազգային քաղաքական ուժերը խզեցին կապերը երիտթուրքերի հետ և դարձանիշխանություններին ընդդիմություն

Ադանայի կոտորածը վերաբերում է 1909թվականի ապրիլի 1-4 և 12-14-ին Օսմանյան Թուրքիայի Ադանայի և Հալեպի վիլայեթների հայ բնակչության զանգվածային ջարդին։

Կազմակերպվել է թուրքական իշխանությունների կողմից։ Աբդուլ Համիդ II-ի տապալումը և սահմանադրության հռչակումը (1908) էական փոփոխություն չմտցրեցին արևմտահայերի դրության մեջ, սակայն աշխուժություն առաջացրեցին ազգային-քաղաքական կյանքում։ Ադանայի և ընդհանրապես Կիլիկիայի հայերը, որոնք ինքնապաշտպանությամբ դիմակայել էին 1890-ական թվականների ջարդերին, կարողացան առաջադիմել տնտեսական, մշակութային և հասարակական ասպարեզներում՝ իրենց ձեռքում կենտրոնացնելով երկրամասի առևտուրն ու արդյունաբերությունը։ Սահմանադրական կարգերից դժգոհ թուրքական հետադիմական ուժերն սկսեցին հայերին ամբաստանել որպես «հուրիեթ» (նկատի ունենալով սահմանադրական կարգերի հաստատումը Թուրքիայում) բերողների, որոնք իբր դրանով հետապնդում էին իշխանությունը թուրքերից խլելու և «հայկական թագավորությունը» վերականգնելու նպատակ։

 

1909 թվականի մարտի 31-ին Ադանայի վալիի գլխավորությամբ կայացավ նահանգային խորհրդի նիստ, ուր ընդունվեց հայերին ոչնչացնելու որոշում։ Ջարդն սկսելու վերաբերյալ հատուկ գաղտնի գրություններ ուղարկվեցին գավառներ։ Կոտորածի նախօրեին իշխանությունները մեծաքանակ զենք ու զինամթերք բաժանեցին իսլամադավան բնակչությանը, բանտերից արձակեցին շուրջ 500 ոճրագործների։ Ապրիլի 1-ին թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին։ Առաջին ջարդը տևեց երեք օր։ Ապրիլի 12-ին կարգ ու կանոնը «վերականգնելու» նպատակով Ռումելիայից Ադանա ուղարկված երիտթուրքական վաշտերի քաղաքում երևալն առիթ հանդիսացավ վերսկսելու ջարդը, որն իր չափերով և իրականացման եղանակներով գերազանցեց նախորդին։

Խուժանի հետ կոտորածին մասնակցեցին տեղ հասած կանոնավոր զորամասերը։ Ջարդեր տեղի ունեցան Ադանայի բոլոր գավառներում և Հալեպի վիլայեթի արևմտյան և հյուսիսային մի շարք հայաբնակ շրջաններում։ Ադանայի կոտորածին զոհ գնաց շուրջ 30000 մարդ, որից ավելի քան 20000-ը՝ Ադանայի վիլայեթում։ Ավերվեցին ու հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Դյորթ-Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ-Մուրատը, Ֆընտըճագը և մի շարք այլ բնակավայրեր հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը և փրկվեցին ջարդից։ Երիտթուրքերը դատաքննություն սկսեցին, սակայն դա ձևական բնույթ էր կրում. կառավարությունը ցանկանում էր գոհացնել «եվրոպական հասարակական կարծիքը», մեղմել հայ բնակչության բողոքները և իր վրայից գցել մեղսակցությունը։ Կոտորածի իսկական ղեկավարներն ու պատասխանատուները մնացին անպատիժ։

Բալկանյան պատերազմներ (1912 թ.-ի հոկտեմբեր — 1913 թ.-ի մայիսի 30), Առաջին Բալկանյան պատերազմը, տեղի է ունեցել Բալկանյան դաշինքի (Բուլղարիա, Հունաստան. Սերբիա, Չեռնոգորիա) ու Թուրքիայի միջև և ավարտվել վերջինիս պարտությամբ։ Լոնդոնի պայմանագրովԹուրքիան կորցրել է իր բոլոր եվրոպական տիրույթները, բացառությամբ Ստամբուլի և արևելյան Թրակիայի մի փոքր մասի։

2-րդ Բալկանյան պատերազմը (1913 թ.-ի հունիս – օգոստոսի 10) տեղի է ունեցել մի կողմից Բուլղարիայի, մյուս կողմից՝ Մերբիայի և Հունաստանի միջև, որոնց միացել են Չեռնոգորիան և Թուրքիան։ Ավարտվել է Բուլղարիայի պարտությամբ, որը Բուխարեստի պայմանագրով Ռումինիային զիջեց Հարավային Դոբրուջան, Թուրքիային՝ Հարավային Մակեդոնիան ու Արևմտյան Թրակիայի մի մասը, Մերբիային՝ Հյուսիսային Մակեդոնիան։ Բալկանյան պատերազմները հանգեցրին միջազգային հակասությունների սրմանը Բալկաններումև Եվրոպայում, արագացրին առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը։

Բուլղարական բանակի Մակեդոնա-Օդրինյան երկրապահ զորքերի կազմում 1-ին Բալկանյան պատերազմին մասնակցեց նաև հայկական կամավորական վաշտը (270 մարդ) պոդպորուչիկ Գարեգին Նժդեհիև վոյեվոդա Անդրանիկ Օզանյանիհրամանատարությամբ։ Զորամասը մասնակցեց Մեսթանլիի, Ուզուն-Համիթլարի, Բալկան Թորեսի, Մերհամլի (որտեղ գերվեց թուրք, զորահրամանատար Յավեր փաշան) մարտերին, Մխրետ և ՇարՔյոյ քաղաքների գրավմանը, պաշտպանեց Մարմարայի ծովափը (1912թ-ի դեկտեմբեր -1913 թ-ի հունվար)։ Բուլղարական կառավարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մարտական ծառայությունները. շատ ռազմիկներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների։ Զորամասը լուծարքի ենթարկվեց 1913 թ.-ի մայիսի 27-ին:

Բալկանյան պատերազմի և հատկապես Օսմանյան կայսրության պարտությունը 1-ին Բալկանյան պատերազմում հող նախապատրաստեցին հայկական հարցի նոր արծարծման համար, երբ հայ հասարակական շրջանների նախաձեռնությամբ ու ռուս, կառավարության գործուն մասնակցությամբ արևմտյան Հայաստանի բարենորոգումների հարցը վերստին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա։

Նոյեմբերի 1-5 առաջադրանքի

Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903, հրապարակել է ցարական կառավարությունը հունիսի 12-ին։ Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն և հոգևոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից և դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգևոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսևորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից և արագացնել հայ ժողովրդի ռուսացումը, հայ հոգևորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող Մաքսիմ Գորկին հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտաոակ ակտ»։

Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները։ Երևանում, Ալեքսանդրապոլում, Էջմիածնում, Աշտարակում, Ախալցխայում և Կովկասի հայաբնակ այլ վայրերում տեղի ունեցան բողոքի ցույցեր, ամենուրեք տարածվեցին կառավարության կամքին չհնազանդվելու, ակտիվ պայքար մղելու կոչ-թռուցիկներ։ Ելիզավետպոլում, Թիֆլիսում, Շուշիում, Լոռիում, Բաքվում, Կարսում, Ղամարլուում զինված ընդհարումներ եղան ժողովրդի և ոստիկանության ու զորքերի միջև։ Ցարական մի շարք պաշտոնյաներ ահաբեկվեցին։ Հայերի հակացարական ելույթները համաժողովրդական բնույթ էին ստանում՝ արժանանալով երկրամասի մյուս ազգությունների համակրանքին։ Արտասահմանի հայությունը նույնպես բազմաթիվ բողոքագրեր հղեց Էջմիածին և Պետերբուրգ։ Ըմբոստացել էր նաև հայ հոգևորականությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան) գլխավորությամբ։ Ժողովրդական ինքնաբուխ, տարերային ընդվզումն աշխուժացրեց հայ ազգային կուսակցությունների գործունեությունը։ 1903 թ. հոկտեմբերի 14-ին հնչակյանները մահափորձ կատարեցին Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի (որն այդ օրենքի նախաձեռնողն էր) դեմ։ Դաշնակցությունը, գլխավորելով շարժումը, ամեն կերպ փորձում էր նրան հաղորդել զուտ ազգային բնույթ։ Սոցիալիալ դեմոկրատիան հետևում էր ծավալվող դեպքերին և կոչ անում մինչև վերջ պայքարել ցարական բռնապետության դեմ, միավորել բոլոր ազգերի աշխատավորների ջանքերը։

Ոստիկանական բռնությունների և զենքի միջոցով իշխանություններին հաջողվեց բռնագրավել եկեղեցական գույքը, ռուսահայ թեմերում բռնագրավվեցին 145 հազար դեսյատին եկեղեցապատկան հողատարածություն, 900-ից ավելի ոչ հողային ունեցվածք և 1, 775 հազար ռուբլի դրամագլուխ։ Դրանից հետո հայ ժողովրդի հակացարական պայքարն ընդունեց այլ ձևեր։ Նախկին վարձակալներն այժմ հրաժարվում էին գույքի շահագործումից, գյուղացիները փչացնում կամ ծածուկ Էջմիածին էին հանձնում հավաքված բերքը, գաղտնի կոմիտեները աշխատանքի անտանելի պայմաններ էին ստեղծում բռնագրավված գույքը տնօրինող պաշտոնյաների համար։ Արդյունքը եղավ այն, որ սպասված 300 հազար ռուբլու դիմաց բռնագրավված գույքից 1904 թվականն ստացվեց միայն 133 հազար ռուբլի եկամուտ։ Հնազանդության փոխարեն հայ ժողովուրդն ավելի մեծ ձգտում ցուցաբերեց դեպի իր ազգային մշակույթն ու մայրենի լեզուն։ Այդ համաժողովդական պայքարն իր ուրույն տեղն ունի հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումների պատմության մեջ։

Համաժողովրդական բուռն պայքարի և Ռուսաստանում սկսված

1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II ցարը ստորագրեց եկեղեցական գույքը վերադարձնելու մասին հրամանագիրը, որով միաժամանակ թույլատրվում էր վերաբացել հայկական ազգային դպրոցները։

Հայ-թաթարական ընդհարումները և կենտրոնական իշխանությունների դերակատարումը

1905-ի հունվարի 9-ին Ս. Պետերբուրգի բանվորների (ավելի քան 140 հզ.) խաղաղ երթի գնդակահարությամբ («արյունոտ կիրակի») սկսվել է Ռուսաստանում առաջին բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, որի արձագանքները հասել են նաև Անդրկովկաս’ Թիֆլիս, Բաքու և այլուր: Հեղափոխության նպատակը ցարիզմը տապալելն էր և երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելը:

Հեղափոխությունից ահաբեկված ցարական կառավարությունը ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով կազմակերպել է ազգամիջյան ընդհարումներ: Անդրկովկասում գործուն հեղափոխական տարրի’ հայերի դեմ օգտագործել են հետամնաց, մոլեռանդ կովկասյան թաթարներին:

1905-ի մարտին Ալավերդու հանքարդյունաբերական շրջանում բռնկված ընդհանուր գործադուլին մասնակցել է շուրջ 1000 մարդ: Տնտեսական զիջումներ կորզելուց հետո միայն բանվորներն անցել են աշխատանքի: Ապրիլին Անդրկովկասյան երկաթուղում սկսված գործադուլին մասնակցել են նաև բազմաթիվ հայ բանվորներ: Հեղ. շարժումն ընդգրկել է նաև գյուղացիությանը: Հատկապես ուժեղ էր լոռեցիների ըմբոստությունը կալվածատեր Բարաթովների դեմ:

1905-ի մարտ-ապրիլին հայ ազատամիտ մտավորականությունն ու գործարար շրջանները Կովկասի փոխարքային և Ռուսաստանի Նախարարների խորհրդին ներկայացրել են 2 հանրագիր’ պահանջելով Սահմանադիր ժողովի գումարում, խոսքի և մամուլի ազատություն, 8- ժամյա աշխատանքային օր, հողի ազգայնացում, բարեգործական հիմնարկների վերաբացում ևն: Հայերի ակտիվ մասնակցությունը հեղափոխությանը ստիպել է Նիկոլայ ll-ին Կովկասի հայատյաց կառավարչապետ Գրիգորի Գոլիցինի փոխարեն Կովկասի փոխարքա նշանակել Իլարիոն Վորոնցով – Դաշկովին և 1905-ի օգոստ. 1-ին վերացնել 1903-ի հունիսի 12-ի Եկեղեց. գույքի բռնագրավման մասին օրենքը: 1905-ի աշնան- ձմռան ամիսներին հեղ. շարժումը հասել է իր բարձրակետին:

1905-ի հոկտ. 17-ին ստորագրած մանիֆեստով’ ցարն ազդարարել է «քաղաքական ազատություններ…», խոստացել դումայի (խորհրդարան) ստեղծում, խոսքի, մամուլի ազատություն ևն: Այսինքն’ Ռուսաստանը դառնում էր սահմանադր. միապետություն: Սակայն մանիֆեստից հետո էլ շարունակվել են հեղ. շարժումները: 1905-ի նոյեմբերին Ալավերդու հանքագործները կրկին գործադուլ են արել:Հեղափոխությունից ահաբեկված ցարական կառավարությունը ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով կազմակերպել է ազգամիջյան ընդհարումներ: Անդրկովկասում գործուն հեղափոխական տարրի’ հայերի դեմ օգտագործել են հետամնաց, մոլեռանդ կովկասյան թաթարներին (ներկայիս ադրբեջանցիները): 1905-ի փետրվարի 6-ին Բաքվում նահանգապետ Միխեիլ Նակաշիձեի դրդմամբ թաթարները հարձակվել են հայերի վրա, հրդեհել նրանց թաղամասերը, կողոպտել գույքն ու կահկարասին:

Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնել է դաշնակցությունը և սպառնագիր ուղարկել նահանգապետին. «Պաշտպանեցեք ժողովուրդը, Եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»: 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորել ու կողոպտել է հայերին: Նախահարձակ թաթարներին  ոգևորել են նաև թուրք, ծպտյալ գործակալները:

Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպել են ինքնապաշտպան, խմբեր:

Քառօրյա արյունալի ընդհարումից հետո խաղաղություն է հաստատվել, սակայն ցար. գործակալների ջանքերով բախումները տեղափոխվել են նաև Անդրկովկասի այլ քաղաքներ: 1905-ի օգոստոսին կռիվները վերսկսվել են Բաքվում. սպանվել է շուրջ 400 մարդ: Հրդեհվել են հայերին պատկանող նավթահորերը (վնասը’ շուրջ 25 մլն ռ.): Նոյեմբ. 20-ին Բաքվում ծավալվել է հայ-թաթար. ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ են տեղի ունեցել նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: 1905-ի մայիսի 12-15- ին զինված հրոսակները կողոպտել ու կոտորել են հայերին: Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս են մնացել միայն 4-ը: Հայկական տասնյակ գյուղեր ավերվել ու հրդեհվել են, շուրջ 400 հայ սպանվել ու վիրավորվել է: Բռնությունների ալիքը Նախիջևանից անցել է Շարուր-Դւսրալագյազի գավառ, Զանգեզուր և Արցախ: Կատաղի կռիվներ են տեղի ունեցել Ելիզավետպոլի (Գանձակ) նահանգում և հայ ու թաթար խառը բնակչությամբ մյուս վայրերում:

Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվել են բազմաթիվ հին ու նոր խմբապետներ’ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաջին և ուր.:

Երևանում 1905-ի մայիսի 23-25-ին տեղի են ունեցել բախումներ: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի կորուստներ տալով, այլևս չեն համարձակվել նոր հարձակումներ ձեռնարկել:Արցախի կենտրոնում’ Շուշիում, Ասկերանում, Վարանդայում ջարդեր են տեղի ունեցել: Այստեղ թաթար հրոսակապետներից աչքի է ընկել հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվել են 1905-ի օգոստոսի 7-ին և տևել մի քանի շաբաթ, որոնք կրկնվել Են նաև 1906-ի հունիսին : Թիֆլիսում բախումները տեղի են ունեցել 1905-ի նոյեմբ-ին: Շուրջ 500 հայ կամավորներ 3 օրվա ընթացքում (ևոյեմբերի. 22-25-ը) հակահարված են տվել թաթար խուժանին և ապահովել Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը:

Թեև 1906-ին որոշ վայրերում բախումները կրկնվել են, սակայն այլևս զանգվածային բնույթ չեն կրել և ավարտվել են սեպտեմբերին:

Հեղափոխության շրջանում եռանդուն գործունեություն են ծավալել քաղաքական կուսակցույունները’ դաշնակցությունը, հնչակյանները, սոցիալ-դեմոկրատները:

1907-ի հունիսի 3-ին Նիկոլայ ll-ը ցրել է անհնազանդ Պետական դուման, այսինքն’ կատարել է պետական հեղաշրջում, որով էլ ավարտվել է ռուսաստանյան առաջին հեղափոխությունը:

Հայաստանում՝ 
Մշո Առաքելոց վանքի կռիվը և հայ ֆիդայիները  գեղարվեստական գրականությունում և ժողովրդական բանահյուսությունում (Խաչիկ Դաշտենցի Ռանչպարների կանչը, երգեր ֆիդայիների մասին),

Մշո Սուրբ Առաքելոցը միջնադարյան հայկական վանքային համալիր է: Կոչվել է նաև Տիրինկատարի կամ Ծիրնկատարի վանք, քանի որ գտնվում է համանուն լեռան լանջին: Գտնվում է պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։

Առաքելոց վանքի կռիվը

Հայ ֆիդայական նշանավոր կռիվներից մեկը կապված է Մշո Առաքելոց վանքի հետ։ 1901 թ.-ի նոյեմբերի սկզբին զորավար Անդրանիկը և Գևորգ Չաուշը 25-27 հայդուկային խմբով պաշարվում են վանքում, նպատակ ունենալով գրավել օտարեկրացիների ուշադրությունը։ Մի քանի օր պայքարից հետո հայդուկներին հաջողվում է գիշերը սպիտակ սավանների մեջ պատսպարվելով ճեղքել թշնամու շրջափակումը և դուրս գալ վանքից։

Սասունի 1904թ․ ապստամբությունը, զուգահեռներ նախորդ ապստամբությունների հետ Զեյթուն-1862, 1896, Վան-1895-96, 
1908թ․ Օսմանյան հեղափոխության արձագանքները Արևմտյան Հայաստանում։

1904 թվականի Սասունի ապստամբությունը կազմակերպվել է Հ.Յ.Դաշնակցության գործուն մասնակցությամբ, ապստամբության հետ կապված բոլոր խնդիրները հիմնականում լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆիդայիների որոշմամբ։

Մինչև ապստամբություն սկսելը, Հրայր Դժոխքը իր հայդուկապետության տարիներին կարողացել է խոհեմ, հավասարակշռված գործելակերպով Սասունն ու Դաշտը զերծ պահել թուրք և քուրդ հրոսակների ոտնձգություններից։ Դուրան-Բարձրավանդակի հայ բնակչությունն այդ տարիներին ապրել է հարաբերականորեն խաղաղ պայմաններում։ ՀՅԴ Դուրան-Բարձրավանդակի գործիչների մի մասը Անդրանիկի գլխավորությամբ կողմնակից էր ապստամբության բարձրացմանը։ Համաձայն նրանց առաջարկած ծրագրի՝ պիտի ապստամբեին ու Սասունին արձագանքեին Դուրան-Բարձրավանդակի, ապաև Բիթլիսի նահանգի մյուս շրջաններն ու նաև Վասպուրականի նահանգը (Վանի վիլայեթ)։ Այսպիսով՝ եթե ընդարձակվեր ապստամբություն բարձրացրած շրջանների շրջանակները, ապա հակառակորդը հարկադրված կլիներ իր ուժերը ցրել ավելի մեծ ճակատի վրա, և «Այսպիսով հույս կար, թե դիմադրութունը կարելի պիտի ըլլա ոչ միայն դյուրացնել, այլ նաեւ երկարաձգել»։

Մինչ կանոնավոր զորամասերի հարձակումները, հայ մարտական ուժերը կռիվներ են մղել ընդդեմ քուրդ հրոսակախմբերի։ 1904 թվականի հունվարի 10- ին քուրդ ցեղապետներից Մյուդիր Քոռ Սլոն իր աշիրեթով (տոհմացեղով) և 15 ոստիկաններով ներխուժել է Հեղին, Արտկունք, Ընկուզակ և Իշխնձոր գյուղերը։ Ռազմական խորհրդի հանձնարարությամբ աշիրեթների դեմ հայ մարտական ուժերի մղած կռիվները ղեկավարել են Սեբաստացի Մուրադը, Գևորգ Չավուշը, Գոմսա Իսոն և Հակոբ Կոտոյանը (Հաճի Հակոբ)։ Նրանց վարած բոլոր կռիվներն, առանց բացառության, ավարտվել են հայ մարտական ուժերի հաղթանակով[3]։

Սասունի ապստամբական շրջանի մեջ ընդգրկվել են ընդհանուր առմամբ 21 գյուղ՝ Քոփ, Գյատման, Իրեցանք, Տափըկ, Գեղաշեն, Շուշանամերիկ, Սեմալ, Շենիք, Գելեգնդման, Գելեմսուր, Աղջի, Հեթինք, Խլհովիտ, Գելիեգուզան, Տալվորիկ, Իշխնձոր, Արտկոնք, Արսըք, Սաղտուն, Հեղին։ Այդ բնակավայրերից ամենամեծերը՝ Գելիեգուզանը և Տալվորիկը, համապատասխանաբար կազմված էին 18 և 12 փոքր գյուղերից կամ թաղերից։

Հետևանքներ

Օսմանյան կայսրության դեմ պայքարի դրոշ պարզած սասունցիներն ու նրանց զինակցությամբ մարտնչող հայդուկները դրսևորել են հերոսականության սքանչելի օրինակներ։ Սակայն անժխտելի է այն իրողությունը, որ Սասունը և Դաշտի բազմաթիվ գյուղեր ամայացել են ու հարյուրավոր հայեր դարձել թուրք զինվորների և քուրդ հրոսակների զոհը։ Ինչպես նաև չեն արդարացել Սասունի ապստամբության կազմակերպիչների հույսերն առ այն, որ կգրավեին Եվրոպական գերտերությունների ուշադրությունը։ Աշխարհի գերհզոր տերություններից և ոչ մեկը որևէ ուշադրության չի արժանացրել տեղի ունեցող իրադարձությունները ու իր բողոքի ձայնը չի բարձրացրել՝ ի պաշտպանություն Հայ Դատի և Սասունում ու Տարոնում զոհաբերվող հայ բնակչության։ Իհարկե, երբ Սուլթանը հայտարարել է, թե արգելում է հայերի վերադարձը Սասուն, գերտերությունների ներկայացուցիչները շատ կոշտ են արձագանքել, և դեսպանների ճնշման ու վերահսկողության շնորհիվ շուրջ վեց հազար սասունցիներ կարողացել են անվտանգ վերադառնալ իրենց բնակավայրերը և իրակացվել են սասունցիների պահանջած 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումների ծրագիրը»։

Սասունի պաշտպանների և նրանց օգնության շտապող քաջարի առաջնորդների` Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի ու մյուս հերոսների սխրագործությունների պատմությունները ժողովրդի մեջ տարածվելով ոգեշնչել և ազատության ու պայքարի տրամադրություն են հաղորդել։ Այս առումով Սասունի ապստամբությունը դրական ազդեցություն է գործել ազգային-ազատագրական պայքարին զինվորագրվող սերունդների գաղափարական ու բարոյական դաստիարակության գործում։

1908թ․ Զմյուռնիայում (ներկայումս Իզմիր) տեղի ունեցած հայկական ցույցին։ 

Զմյուռնիան, կամ էլ, ինչպես թուրքերն են անվանել, Իզմիրը, մի քաղաք է, որն իր հիմնադրման օրվանից մինչև այսօր հյուրընկալել է բազմաթիվ հասարակություների: Որպես առևտրական քաղաք` դեռևս ՔԱ 10-րդ դարում Հունաստանից գաղթածները գաղութացրել են այն: Այս քաղաքը, որպես պահեստային կենտրոն, եղել է մի վայր, որտեղ հատկապես 19-րդ դարում բնակվել են տարբեր կրոնների և ազգերի պատկանող բազմաթիվ մարդիկ, ովքեր առևտրով զբաղվելու նպատակներ են ունեցել: Քաղաքը կառավարել են թուրքերը, թուրքերից հետո ամենակարևոր համայնքը եղել են  հույները, հրեաները, լևանտացիները և, ի վերջո, հայերը: Մեր այս աշխատության մեջ անդրադառնալու ենք Իզմիրի հայերին և նրանց մշակույթին: Իզմիրի հայերի հետքերը` քաղաքային մշակույթի մեջ ունեցած նրանց վաստակով, կրոնական միություններով և առողջապահական կառույցներով շարունակվելու էին մինչև 1922 թ. հրդեհը:

Պատմության մեջ հայ համայնքի՝ Իզմիր գալու վերաբերյալ երկու տարբեր տեսակետ կա. համաձայն առաջին տեսակետի` 1375 թ. Կիլիկիայի Ռուբինյաննների դինաստիայի անկման  հետևանքով մոտ 30 հազար հայ, փախչելով մամլուքների նվաճումներից, բնակվում է Կիպրոսում, Հռոդոսում, Հանյայում, իսկ մի մասն էլ` Զմյուռնիայում: Համաձայն երկրորդ տեսակետի` 1605 թ. Շահ Աբասի ճնշմամբ հազարավոր հայեր ստիպված եղան գաղթել Իրան և Անատոլիա: Այս գաղթերը հատկապես իրականացան երեք ուղղությամբ` Նախիջևան, Երևան և Ղարաբաղ: Այստեղից հեռացած մի խումբ հայեր հասան մինչև Արևմուտք` Զմյուռնիա:

Ինչպե՞ս եղավ հայերի գաղթը դեպի Զմյուռնիա քաղաք, որը հեռու էր հայերի երկրից և մշակութային ասպարեզից: Ամենակարևոր պատճառը, որի մասին անհրաժեշտ է մտածել, պետք է, որ վերոհիշյալ առևտրական արտոնությունները լինեն: Դեպի արևմուտք ուղղված ոչ սովորական և բավականին հարմարավետ Զմյուռնիայի նավահանգիստը հատկապես 18-րդ դարում և դարավերջում զգալի զարգացում ապրեց: Այս նավահանգստից ստացած եկամուտներով բազմաթիվ ընտանիքներ անցել են քաղաքային արիստոկրատիայի շարքերը: Հայ առևտրական ընտանքիներին Զմյուռնա տանելու հիմնական պատճառը եղել է տնտեսական այս բոլոր մտահոգությունները: Հայ առևտրականների ձեռքում էր կենտրոնացած Իրանի ավազանից եկող մետաքսի առևտուրը: Մետաքսը Զմյուռնիա էր հասնում ուղտերի քարավաններով և, վերջապես, Զմյուռնիայի նավահանգստից` Միջերկրական ծովի նավահանգիստներ:

Բացի այդ՝ քանի որ Զմյուռնիան առևտրական քաղաք էր, այստեղ բազմաթիվ տարբեր կրոնների և ազգերի հանդեպ հանդուրժողականությունն ավելի մեծ էր, քան մյուս օսմանյան քաղաքներում, հետևաբար տրամաբանակն էր, որ իրենց մշակույթով ազատորեն ապրելու համար նախընտրում էին Զմյուռնիան: Այդ է պատճառը նաև, որ 19-րդ դարի վերջին հայ համայնքի` դեպի Ամերիկա և Եվրոպա ճանապարհորդությունների ժամանակ Զմյուռնիան եղել է կանգառ:

Սուրբ Մեսրոբ արական լիցեյը

Այնպես, ինչպես Օսմանյան կայսրության բոլոր քաղաքներում, այնպես էլ Զմյուռնիայում թաղամասերը կազմվել են համաձայն էթնոկրոնական պատկանելութան: Սկզբում Զմյուռնիայի հայկական թաղամասը եղել է թուրքական թաղամասին մոտ մի վայրում: Առաջին հայկական թաղամասի անունը եղել է Ափոնա: Այստեղ եկեղեցի են կառուցել և ձևավորել գերեզմանոց: 15-րդ դարի վերջին հայկական թաղամասը տեղափոխվել է հունական թաղամասին ավելի մոտիկ մի վայր, քաղաքի կենտրոնին մի քիչ ավելի է մոտեցել: Այս թաղամասը ձևավորվել է «Քարավանային ճանապարհի» երկայքով և կոչվել է Հայնոց:

Արևելքից եկող ցամաքային առևտրի ճանապարհների՝ Զմյուռնիայի դարպաս հանդիսացող Քարավանային ճանապարհը Հայնոցի հետ նույնացնելը պատահականություն չէ. փաստված է, թե նրանք այս առևտում որքան ակտիվ են եղել: 18-րդ դարում քաղաքի մասին իր տպավորությունները գրի առած վենեսուելացի գեներալ Միրանդայի համաձայն` այստեղ գտնվող տները կանոնավոր են և համեմատած հրեաների տների հետ` ավելի մաքուր և խնամված: Երկրաշարժերի, հրդեհների պատճառներով բազմիցս ավերված և վերակառուցված Հայնոցում, որտեղ 1830 թ. համաճարակներ են տարածվել, աճել էր երեխաների մահացությունը.  թաղամասը  լաբիրինթոսների տեսք էր ստացել և բնակության համար դարձել անհարմար: 1845 թ. տեղի ունեցած հրդեհի ժամանակ թաղամասի գրեթե կեսն այրվել է: 900 հայկական տներից փրկվել է միայն 37-ը: Այս հրդեհի ժամանակ այրված կառույցների շարքում էր նաև Զմյուռնիայի հայ համայնքի մայր եկեղեցին` Սուրբ Էթիենը: Այս աղետից հետո հայկական թաղամասը կրկին բարեկարգվում է, 1850 թ. կյանքի կոչված նախագծի համաձայն` թաղամասը ուղիղ անկյամբ փողոցներով, ուղղանկյուն հողակտորների վրա կառուցված շինություններով արևմտյան ոճի բնակավայրի է վերածվում:

Հայնոցը, որտեղ գտնվում էր 15 մշակութային կամ էլ բարեգործական միությունների կենտրոններ, հայերի համար ժամանցային և հանդիպման վայր էր: 1868 թ. Բասմանե պողոտայում բացվել է ընթերցասրահ: Ժամանակի ընթացքում Հայնոցը դարձել է թատրոնի շենքով և տարատեսակ սրճարաններով ժամանակակից վայր:

Սակայն 19-րդ դարում էթնոկրոնական դասակարգման փոխարեն սկսում է գործել տնտեսական շահի մակարդակով հարուստ և ազքատ դասակարգային թաղամասային տարանջատումը, որի արդյունքում բազմաթիվ հարուստ հայ ընտանիքներ տեղափոխվում են  Ռըհթըմ, Քարաթաշ և Քարանթին:

1915 թ. տեղահանությունների չենթարկված Զմյուռնիայի հայերը օկուպացիայից հետո գաղթել են Ֆրանսիա և Ամերիկա: Համաձայն մի խումբ պատմաբանների` հայերը, որոնք համարվում են Զմյուռնիայի հրդեհի պատճառ, ցավալի է, որ այսօր քաղաքի մշակույթային կյանքում չեն կարողանում ցույց տալ իրենց գոյությունը:

 

Ջերմոցային էֆեկտը կապվում է մթնոլորտում մարդածին ազդեցությամբ ածխաթթու գազի ավելացման հետ, որի հետևանքով խախտվում է Լե Շատելյեի սկզբունքը: 2000թ.աշխարհում այրվել է 15մլրդ տ պայմանական վառելանյութ, և օդը հարստացել է CO2գազով (նաև ջերմոցային այլ գազերով): Բուդիկոն ուսումնասիրեց ածխաթթու գազի ավելացման իրողությունը և պարզվեց, որ մեր մոլորակի երկրաբանական պատմության տարբեր փուլերում CO2 գազը մթնոլորտում տարբեր տոկոսային պարունակություն է ունեցել. դրա հետևանքով էլ կլիմայական փոփոխություններ են եղել: Ներկայումս տեղի է ունենում ջերմաստիճանի բարձրացում 10տարում 0,3օ-ով, ենթադրվում է, որ 2025թ. ջերմաստիճանը կբարձրանա 2-2,5օ-ով: Կարևոր հիմնահարց է օզոնային թաղանթի պահպանության հիմնահարցը: Ստրատոսֆերայում օզոնային թաղանթը (O3) երկիրը պահպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Սակայն մարդը, արդյունաբերության գործունեությունը իր թափոններով քայքայում է թթվածնի 3 ատոմների կազմը, Օ3-ի քանակը մթնոլորտում պակասում է, որը վտանգավոր հետևանքներ է ունենալու : Արդյունաբերական և կենցաղային թափոնները բարձրանալով դեպի ստրատոսֆերա՝ռեակցիայի մեջ են մտնում օզոնի հետ: Օր. երբ սառնարանները շարքից դուրս են գալիս,ֆրեոնը ցնդում է և վեր բարձրանալով՝ ռեակցիաայի մեջ մտնում օզոնի հետ: Ներկայումս շատ երկրներում արգելված է ֆրեոն օգտագործել, արգելվում է արդյունաբերական թափոններ բաց թողնել, որոնք քայքայում են օզոնային էկրանը:

Վարքի դրդապատճառներն անմիջականորեն կապված են պահանջմունքների հետ: Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալական և այլն: Պահանջմունքները չձևավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են և դառնում դրդապատճառներ:

Դրդապատճառները՝ մոտիվները, այն շարժիչ գործոններն են, որ ուղղորդում են մարդկանց գործողությունները:  Դրդապատճառները լինում են ներքին  և արտաքին , գիտակցական և անգիտակցական: Իրական վարքը բազմապատճառ է որին ուղղորդում են   բազմաթիվ դրդապատճառներ, արտաքին գործոնները և  բնավորության կայուն գծեր։

Վարքը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ մարդու դիրքորոշումը: Հոգեբանության մեջ դիրքորոշում է անվանվում մարդու որոշակի կանխատրամադրվածությունը՝ որոշակի ձևով գործելու չգիտակցված կամ կիսագիտակցված պատրաստակամությունը: Դիրքորոշումներն ու դրդապատճառները կարող են կայուն լինել և միասին կազմել անձի ուղղվածություն: