Լանդշաֆտագիտություն

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Լանդշաֆտագիտությունը ֆիզիկական աշխարհագրության մի բաժինն է, որն ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, այսինքն բնությունն է նրա ուսումնասիրման օբյեկտը` բնական տարածքային համալիրը իր բոլոր աղադրիչներով(երկրաբանական հիմք, ապարներ, ռելիեֆ, կլիմա,ջրեր, հողաբուսական ծածկույթ և այլն), ուստի լանդշաֆտագիտությունը պետք է դասել բնական գիտությունների շարքին։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այլն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ։

Ինչ է լանդշաֆտը;

«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրիվրա՝ մեր շրջապատում:Լանդշաֆտը բնապատմական մի այնպիսի տարածքային համալիր է, որտեղ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը, կենդանական աշխարհը և մարդու գործունեությունը փոխկապակցված մի ինքնատիպ միասնություն են ներկայացնում, որով և տարբերվում է հարևան լանդշաֆտներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *