Մենք և մերպատմության կիզակետերը

 

Մենք ու մեր պատմության կիզակետերը

  • Այսօր մեր հիմնական նպատակն է կրկին վեր հանել հայ ժողովրդի հերոսական պայքարի և նրա զավակների արյան գնով ազատություն ձեռք բերեց տարածքների պատմությունը:Մի փոքր կներկայացնեմ Մաիսյան հեռոսամարտեր որտեղ մենք հախթանակ ենք տարե:Սարդարապատի հերոսամարտը հնարավորություն ստեղծեց պետականության վերականգնման համար | Առավոտ - Լուրեր Հայաստանից

 

Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերտեր:

Մայիսյան հերոսամարտեր, Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքերի օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թվականի հունվարի 28-ին խախտելով Երզնկայ զինադադարը (1917 թվականի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Հայ կամավորներն առանձին խմբերով փորձել են դիմադրություն կազմակերպել՝ Երզնկայում՝ Սեբաստացի Մուրադը, Բաբերդում՝ Սեպուհը, Քղիում՝ Թուրիկյանը։ Կովկասյան բանակի հրամանատարությունը 1918 թվականի հունվարին Անդրանիկին շնորհել է գեներալի կոչում և նշանակել ռազմաճակատի հրամանատար։ Վերջինս ժամանել է Ալեքսանդրապոլ (կամավորներ հավաքագրելու ապարդյուն փորձեր է արել), ապա անցել է Կարս, փետրվարի 10-ին՝ Էրզրում (Կարին)։ Արյունահեղ մարտեր մղելով՝ Մուրադը Երզնկայից գաղթականների հետ նահանջել է Դերջան, ապա՝ էրզրում։ Անհաջող են եղել նաև Քղիում թուրքերին ու քրդերին կանգնեցնելու Թուրիկյանի ջանքերը։ Թուրքերի պահանջով Անդրկովկասի վրացական և ադրբեջանական քաղաքական ուժերը կատարել են երկրամասը Ռուսաստանից անջատելու նոր քայլ։ 1918 թվականի փետրվարի 10-ին Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասի Սեյմը (խորհրդարան)՝ մենշևիկ Միկոլոգ Չխեիձեի նախագահությամբ։ Սեյմը ներկայացված էր 36 վրաց մենշևիկ, 30 մուսավաթական, 27 դաշնակցական, 19 ԷսԷռ և այլ կուսակցությունների պատվիրակներով։ Սեյմը դարձել է երկրամասի օրենսդիր բարձրագույն մարմինը, իսկ գործադիր մարմնի՝ նորակազմ կառավարության նախագահ է նշանակվել Եվգենի Գեգեչկորին։ Դաշնակցականները (Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Խաչատուր Կարճիկյան և ուրիշներ), դեմ լինելով Ռուսաստանից անջատվելուն, մտել են Սեյմի մեջ՝ թուրքերի դեմ միայնակ չմնալու ակնկալիքով։ Շարունակվել է թուրք, զորքերի առաջընթացը, փետրվարին նրանք գրավել են Դերջանն ու Բաբերդը, մարտի սկզբին՝ Էրզրումը, որտեղից Անդրանիկը հեռացել է Ալեքսանդրապոլ՝ չստանալով օգնական ոչ մի ուժ։ Հայկական ուժերը չկարողացան միայնակ պահել 400 կմ երկարությամբ ճակատային գիծը (նախկինում այն պահել էր ռուսական 5 կորպուս)։ Այս ամենին հաջորդել է Բրեստ-Լիտովսկում 1918 թվականի մարտի 3- ին Խորհրդային Ռուսաստանի և գերմանա-թուրքական. խմբավորման կնքած պայմանագիրը, որով Վ. Լենինի կառավարությունը հրաժարվել է Արևմտյան Ուկրաինայից, Արևմտյան Բելառուսիայից և Մերձբալթիկայից՝ հօգուտ Գերմանիայի, և Արևմտյան Հայաստանից՝ հօգուտ Թուրքիայի։ Թուրքերին է տրվել նաև Կարսի մարզը, որը 1878-ից Ռուսական, կայսրության կազմում էր։ Անդրկովկասի Սեյմը չի ճանաչել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը և 1918 թվականի մարտին թուրքերի արդեն գրաված Տրապիզոնում առանձին բանակցություններ է սկսել վերջիններիս հետ։ Սեյմի պատվիրակության (նախագահ՝ Ակակի Չխենկելի) 12 անդամից 7-ը մուսուլման էին։ Ադրբեջանցի պատվիրակները, ընդառաջելով իրենց թուրք եղբայրների պահանջներին, կողմ էին Բրեստ-Լիտովսկի պայմանագրով նախատեսված տարածքները Թուրքիային հանձնելուն։ Վրաց պատվիրակները, դեմ լինելով Արևմտյան Հայաստանը և Տրապիզոնը Թուրքիային թողնելուն, իրականում ոչ մի քայլ չեն կատարել թուրքերի առաջխաղացումը կանգնեցնելու ուղղությամբ, ավելին՝ մերժել են հայկական կողմի առաջարկը՝ միասին պահել ճակատը։ Իսկ կովկասյան բանակի հրամանատար, վրացի գեներալ-լեյտենանտ. Իլյա Օդիշելիձեն (քրոջ ամուսինը թուրք, զորքերի հրամանատար Վեհիբ փաշան էր) Ա. Չխենկելու հրամանով 1918 թվականի ապրիլի 11-12-ին, գրեթե առանց կռվի, թշնամուն է հանձնել լավ ամրացված Կարսի բերդը, որի պաշտպանության հրամանատար էր նշանակվել գեներալ Թովմաս Նազարբեկյանը։ Թուրք-անդրկովկասյան անջատ բանակցությունները Տրապիզոնում արդյունք չեն տվել, և Սեյմի պատվիրակությունը վերադարձել է Թիֆլիս։ Ստեղծված իրադրությունից պարզ է դարձել, որ Թուրքիան չի բավարարվելու պայմանագրով նախատեսված տարածքների բռնագրավմամբ և ներխուժելու է նաև Արևելյան Հայաստան:

 

 

Սարդարապատի ճակատամարտ

Մայիսի 22–29-ը ընկած ժամանակահատվածում Սարդարապատում ընթացող ինքնապաշտպանության կազմակերպումը հանձնարարվել է Երևանյան խմբի զորահրամանատար Մովսես Սիլիկյանին`Թովմաս Նազարբեկյանի կողմից: Ինքնապաշտպանական միջոցառումներ կիրառվել են նաև Կողբի և Իգդիրի ուղղություններով: Նախիջևան-Շարուր ուղղությունը վստահվել էր 3-րդ բրիգադին` գնդապետ Տիգրան Բաղդասրյանի գլխավորությամբ: Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորքին դիմակայելու համար, Սարդարապատի ուղղությունը վստահվում է Դանիել Բեկ-Փիրումյանին: Արամ Մանուկյանին վստահվել է Երևանի թիկունքի պաշտպանությունը:

Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերին հաջողվում է գրավել Սարդարապատ կայարանը, նույնանուն գյուղը և Գեռլչուն

Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային հետևակային և հեծյալ գնդերը անցնում են հարձակման` Ղամշլու, և կոտրելով թուրքական զորքի դիմադրությունը, վերագրավում են Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ հարկադրելով թուրքերին հետ նահանջել 15–20 կմ շառավղով:

Հայկական զորաշումբը համալրվելուց հետո ստեղծել է հարվածային զորախումբ՝ փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշինյանի հրամանատարությամբ և մշակել թուրքական զորախմբի շրջափակումը:

Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ Ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սուրբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սուրբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարա

  • Հարաբերությունները մեր թշնամիների, դաշնակիցների հետ

Թև մենք չենք կարող հիմա ասել թէ ով է մեզ բարեկամ ով է թշնամի ..մեր երկրում ընդանում է պատերամզ մեր հարևան  երկրի Ադրբեջանի հետ ում կոխկին է Թուրքիան :Մեր հարևան երկրներից Վրաստանի հետ մենք վվարում ենք նորմալ հարաբերություներ նա մեզ ոչ օգնում է ոչել խանգարում:Իրանի հետ մենք վարում են նույնպես նորմալ հարաբերություներա:

  • Ժամանակաշրջանում իրականացվող դեպքերի պաստեր-
  • Ներկայացնել փաստեր պատերազմի վերաբերյալ

Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև և Հայաստանի ու Թուրքիայի Հանրապետության միջև։ Մարտական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան բախումներին՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում նույնպես հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ:

Բազմաթիվ երկրներ և ՄԱԿ-ը խստորեն դատապարտել են հակամարտությունը` երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերսկսել կառուցողական բանակցությունները։ Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին[20][21]։

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը հայտնել են, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը։ Միջազգային վերլուծաբանները համակարծիք են, որ մարտերը սկսվել են ադրբեջանական գրոհով, և հարձակման առաջնային նպատակն է եղել գրավել Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանները, որոնք ավելի քիչ լեռնային են, և հետևաբար ավելի հեշտ է գրավել, քան շրջանի առավել ամրացված ներքին հատվածը[24]։

Ենթադրվում է, որ Ադրբեջանին աջակցելով Թուրքիան նպատակ ունի ինչպես կոնֆլիկտում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը, այնպես էլ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, Ռուսաստանի միջնորդությամբ կնքված և ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից համաձայնեցված հումանիտար հրադադարը պաշտոնապես ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին տեղական ժամանակով 12։00-ին։ Հրադադարի ռեժիմը բազմիցս խախտել է Ադրբեջանը, ինչը խոչընդոտել է դիակների և գերիների պլանային փոխանակմանը։ Հայկական կողմը պարբերաբար հայտնում է իր կորուստների մասին, իսկ Ադրբեջանը թաքցնում է իր կորուստները։ Պատերազմը փաստացի շարունակվում է։

Ադրբեջանի կորուստները սեպտեմբերի 30-ին

 

  • Քարտեզի միջոցով ներկայացնում եք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության այն շրջանները, որտեղ տեղի է ունենում պատերազմը (ձգվածությունը, որ երկրներին և քաղաքներին է սահմանակից, շրջապատող լեռները, լեռնաշղթանները, գետերը, լճերը)։

 

  • Հարցակումներ տեղի են ունեցել Ստեփանակերտը, Մատաղիս-Թալիշ,Վարդենիսի, Մարտակերտ.Մարտունի . Քարվաճառի,Գանձակին,, Կապան . Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ. Շուշին :

Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Լեռնային Ղարաբաղը պատերազմի ավարտից հետո:

Սոցալական,տնտեսական,ֆինասական,քաղաքական  և ռազմական:

  • Ներկայացնել փաստեր պատերազմի վերաբերյալ

Մի  փոքր խեսեմ բոլո երկրներ հատարարություների եվ կարցիքի մասին պատերազմ

            


 

Հայաստանի տարածքում առկա են բազմաթիվ լեռներ և հանգած հրաբուխներ։ Լեռների և հրաբուխների քանակը հասնում է 309-ի, լեռնաշղթաներինը՝ 42-ի։ Հայաստանի տարածքում ամենաբարձր լեռը Արագածն է, որի բարձրությունը կազմում է 4094 մետր։

Արագած լեռ

Լեռներ

Անվանում Բարձրություն (մ) Մարզ
Արագած 4094 Արագածոտնի մարզ
Կապուտջուր 3906 Սյունիք
Գազանասար 3841 Սյունիք
Նավասար 3829 Սյունիք
Սիսկատար 3827 Սյունիք
Պառական 3825 Սյունիք
Գոմշասար 3725 Գեղարքունիք
Ծռասար 3616 Գեղարքունիք
Աժդահակ 3598 Գեղարքունիք
Թրասար 3594 Սյունիք
Ծղուկ 3584 Սյունիք
Բստասար 3563 Սյունիք
Սպիտակասար 3560 Գեղարքունիք
Մեծ Իշխանասար 3552 Սյունիք
Վարդենիս 3520 Գեղարքունիք
Գեղասար 3443 Գեղարքունիք
Արամազդ 3392 Սյունիք
Երնջակ 3368 Սյունիք
Կոշադախ 3317 Գեղարքունիք
Բաղաքար 3256 Սյունիք
Խուստուփ 3214 Սյունիք
Աչքասար 3196 լեռնագագաթ Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին
Թեժլեռ 3101 լեռնագագաթ Հայաստանի Լոռու և Կոտայքի մարզերի սահմանագլխին
Մայմեխ 3031 Լոռու մարզ
Ուրասար 3016 Լոռու մարզ
Գնդասար 2947 Վայոց ձորի մարզ
Կոշատախ 2901 Գեղարքունիք
Գլուխ Ձագեձորի 2865 Սյունիք
Թեղենիս 2851 Կոտայք
Արայի (լեռ) 2577 Արագածոտնի մարզ
Լալվար 2545 Լոռու մարզ
Ատիս 2528 Կոտայք
Արտավազ 2929 Կոտայք
Արտանիշ 2460 Գեղարքունիք
Ուրց 2425 Արարատ
Գութանասար 2299 Կոտայք
Չատին 2246 Լոռու մարզ
Արտենի 2047 Արագածոտնի մարզ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *