Գործնական աշխատանք

1.Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Երկիր մոլորակի կենտրոնում:

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։

2.Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում։ Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Հայաստանի տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։ Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»: Երկրի տարածքի 4, 7%-ը (1, 4 հազար կմ2) կազմում է ջուրը։

 

3.Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթի՝ Արագածի միջև։ Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը՝ մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը։

 

4.Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Ճանապարները,ջրային,բնակչության,տեղաբաշման հիմնախնդիր։

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»: Երկրի տարածքի 4, 7%-ը (1, 4 հազար կմ2) կազմում է ջուրը։

 

5.Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն առանձնանում է ջրագրական խիտ ցանցով, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքով, ռելիեֆի առանձնահատկություն­նե­րով, մթնոլորտային առատ տեղումներով: Ջրի մանրեաբանական անալիզների հետազոտությունների տվյալները վկայում են, որ մարզի խմելու ջրի աղբյուրները ունեն բարձր որակական հատկանիշներ:

6.Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Լոռու մարզի զարգացումը կապված է գյուղատնտեսության զարգացման հետ: Զրագացման հետ կապված է նաև քաղաքաշինությունը, Ճանապարհաշինությունը, ջրամատակարարումը, գազամատակարարումը:Առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան` քիմիական արդյունաբերությունը,լեռնահանքային արդյունաբերությունը,մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը,թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը: Ելնելով մարզի արդյունաբերության ներկա իրավիճակից, հեռանկարներից և հնարավորություններից, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության աշխարհագրական դիրքը, առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան` քիմիական արդյունաբերությունը,լեռնահանքային արդյունաբերությունը,մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը,թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը:Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խիստ կարևոր է վերամշակող ձեռնարկություններ ստեղծումը տեղերում: Առաջարկվում է.Մարզում ստեղծել. «Ագրոսպասարկում» միավորումներ, նրանց հագեցնել անհրաժեշտ գյուղ.գործիքներով և գյուղ. տեխնիկայով, որոնք կարող են իրականացնել վճարովի ծառայություններ.Մարզում ստեղծել պտղի, հատապտղի վերամշակման արտադրություններ, որտեղ կմթերվեն մարզում արտադրված էկոլոգիական մաքուր վայրի հատապտուղները և այգիներում աճեցված բարձրորակ պտուղները, խթանելով ճյուղի զարգացմանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *