Կոմիտասի ինքնակենսագրություն

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրությունքաղաքում։

Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն ենունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտականկենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։

Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ:

1896.թ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունըշարունակելու:

1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ

Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:

Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի ևՄաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգայիներաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներումհանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս։ Այստեղ հիմնում է 300 հոգուցբաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիսհոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որըներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովիններկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության ևխազագրության մասին։

Նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարելստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետոպաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։

1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայշարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում էվարդապետի հոգևոր աստիճան։

Իմ մասին

Իմ անունը Յուլիյայա։Ես 15 տարեկանեմ։Սովորել եմԳուրգեն Մահարու անվան 176 դպրոցում։Ես հածաղելեմ նկարչության  գնացելեմ 2 տարի։Ասում են վոր եսլավեմ նկարում։Նաև ես հածախել եմ 2 տարիլողի։Դպրոցում աիրած առառկաներն էինռուսերենը,անգլերենի ,ռուս գրականությունը ևհայոց լեզուն։ Հիմա ես սովորում եմ ՄխիթարՍեբաստացու կրթահամալիրում:Այս քոլեջի մասինիմացա մայրիկի միջոցով։Ես ընտրեցի վեբդիզայնբաժինը,որովհետև սիրումեմ նկարել։Քոլեջը ինձ դուրէ գալի։Մենք գնում ենք տարբերճամփորդություների,շատ հավես է լինում,շատսիրուն տեղեր կան որոնց մասին ես չգիտեի։Ես լավ եմ անցկացնում իմ ժամանակը քոլեջում։

Ավետիք Իսահակյան-Է՜յ,ջան Հայրենիք

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.
Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ,
Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:
Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք,
Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ,
Երնեկ ունենամ հազար ու մի կյանք,
Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:
Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ,
Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.
Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ,-
Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-
-Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ
Նոր օրվա ծեգիդ, ազի՛զ հայրենիք,
Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ
Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Եղիշե Չարենց«Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․