Նյութերի շրջապտույտը աշխարհագրական և լանդշաֆտային թաղանթում

Ամբողջ ցամաքից տարեկան քայքայվում ու դուրս են բերվում մոտ 53մլրդ տ նյութեր,որից 27մլրդ տ գետերի միջոցով հասնում է օվկիանոս: Այդ նյութերից են սառցադաշտային մոբենները, աբրազիայի միջոցով ցամաքից բերված նյութերը, քամիների միջոցով անապատներից տարած փոշին ու ավազը և այլն: Մթնոլորտի ու ջրոլորտի շրջանառության ընթացքում օվկիանոսից զանազան աղեր ու նյութեր ալեբախության ժամանակ թռչում են օդի մեջ և օդային հոսանքների շարժման ընթացքում հասնում են ցամաքի խորքը, այս կերպ նյութերի շարժումը կոչվում է իմպուլվերիզացիա,որի հետևանքով երկրի մակերևույթը ստանում է մոտ 8մլդ տ նյութ:

Ջրոլորտի շրջանառություն — Երկրի վրա նյութերի շարժման արագությամբ երկրորդը ջուրն է: Ջրի համաշխարհային շրջանառությունը 2 կերպ է արտահայտվում. 1. Շրջանառություն օդի միջով դեպի ցամաք և ցամաքից դեպի օվկիանոս 2. Օվկիանոսային ջրի շրջանառություն հոսանքների միջոցով: Յուրաքանչյուր տարի օվկիանոսից ու ցամաքից գոլորշանում է 580հազար կմ3ջուր: Հայտնի է, որ օվկիանոսի ջուրը կանգնած չէ, անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը հիմնականում առաջացնում են քամիները։

Մթնոլորտի շրջանառություն — Օդը մեր մոլորակի ամենաշարժուն նյութն է: Երկրի մակերևույթին մոտ շարժման արագությունը կարող է հասնել 100կմ/ժ, իսկ 10-12կմ բարձրության վրա՝ ազատ մթնոլորտում մի քանի 100կմ/ժ: Օդի նման շարժման շնորհիվ ամենուրեք նրա բաղադրությունը նույնն է: Մթնոլորտի համաշխարհային մեծ շրջանառությունը հետևյալ կերպ է առաջանում: Հասարակածային գոտում ճառագայթները ուղղահայաց են ընկնում գետնին, այստեղ օդը տաքանալով՝ ձեռք է բերում վերընթաց շարժում, ճնշումը թուլանում է: Մերձբևեռային շրջաններում ցուրտ է․ այնտեղից օդը մղվում է դեպի հասարակած, իսկ հասարակածային օդը,որ տաքացել և վեր էր բարձրացել, մղվում է ավելի բարձր աշխարհագրական լայնություններ:

Կենսաբանական շրջանառություն— Ամենից բարդը և մարդու համար կենսականը կենսոլորտի նյութերի և էներգիայի շրջանառությունն է:

  • Լանդշաֆտային ոլորտի նյութերի շրջապտույտի մեջ հատուկ տեղ է տրվում ածխածնին: Այս քիմիական տարրը Երկրի վրա կյանքի ստեղծման հիմնական տարրն է: Հողում ածխաթթու գազը մի քանի անգամ ավելի շատ է, քան մթնոլորտում և ավելի շատ է, քան թթվածինը:
  • Թթվածին: Երկրակեղևի զանգվածի 48%-ը, ջրային ոլորտի 86%-ը, կենդանիօրգանիզմների 70%-ը թթվածինն է: Միներալների մոտ 1400-ը իրենց կազմում ունեն թթվածին: Ամեն տարի բուսական ծածկույթից անջատվում է 230մլրդ տ թթվածին, մարդը ծախսում է և բնության մեջ կլանվում է 262մլրդ տ:
  • Ազոտը մթնոլորտում կազմում է 78%: Ազոտը օրգանական նյութի կարևոր բաղադրիչէ, և ցամաքի վրա ամեն տարի շրջանառության է մասնակցում 2,3. 109 տ ազոտ:

Էներգիայի շրջանառությունը— Երկրակեղևի շրջանառու գործընթացներին մասնակցում են նաև Երկրի ներքին ուժերը՝ ռադիոակտիվ տարրերի տրոհումից անջատված էներգիան, Երկրի սեղմման հետևանքով առաջացողէ ներգիան, մակընթացային ալիքներից առաջացած էներգիան: Արեգակնային էներգիան ոչ միայն ապահովում է ոլորտներում կատարվող նյութերի շրջապտույտը, այլև ինքն էլ է շրջանառություն կատարում: Օր. երկրի մակերևույթինտեղի է ունենում ապարների հողմահարում, դրա վրա ծախսվում է էներգիան:

Հարցաթերթիկի կառուցվածքը, հարցերի տեսակները

Հարցաթերթիկը կառուցված է կոչ դիմումից, որտեղ համառոտ նշվում է հետազոտության նպատակն ու խնդիրները, ում կողմից է կազմակերպել այն, հարցաթերթիկի լրացման կանոններից, որտեղ նշվում է, թե ինչպես պետք է լրացնել հարցաթերթիկը, բուն հարցաշարից, որտեղ նշվում են հարցման թեմային վերաբերվող հարցերը և անձնագրային մասից, որտեղ նշվում է հարցվողի սեռը, տարիքը, կրթությունը և այլ
անձնական հարցեր:

Հարցերը լինում են բաց, փակ, կիսափակ: Բաց հարցը չի ենթադրում պատասխանների տարբերակների առկայություն: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակնեից. պատասխանները նախօրոք նախատեսված են և բերված են հարցաթերթիկում: Կիսափակ հարցերըթույլ են տալիս նշել սեփական պատասխանը եթե առաջարկված ոչ մի պատասխանի հետ հարցվողը համաձայն չէ: Կիսափակ, ինչպես և բաց հարցերը ավելի դժվար է մշակել, քան փակ հարցերը, քանի որ ազատ դիրքի պատասխանները հարկ է լինում խմբավորել և կոդավորել:

Հարցերը բաժանվում են տարբեր տեսակների. հիմնական հարցեր, որոնք ուղղված են հետազոտության թեմայով բովանդակային տեղեկություններ ստանալուն, հարց-զտիչներ, որոնք օգտագործվում են անիրազեկներին և որոշ հարցերի հետ չառնչվող անձանց մաղելուն ներգրավվելու հարցման թեմայի մեջ, ներածական և անցումային, ինչպես նաև զտիչ հարցեր:

Ըստ իրենց բովանդակության հիմնական կամ նպատակային հարցերը բաժանվում են հետևյալ խմբերի.

  • փաստական բնույթի, որոնք տեղեկություններ են հարցվողների սոցիալժողովրդագրական տվյալների սեռի, տարիքի, մասնագիտության և այլնի մասին՝ այն է անձնագրային մաս: Փաստերը կարող են լինել նաև գործունեության ու կյանքի ցանկացած ոլորտի վերաբերյալ
  • Տեղեկատվական, որոնք նախատեսված են հարցվողների իրազեկությունները, գիտելիքների մակարդակը պարզելու համար: Այս հարցերը չի կարելի ուղղակիորեն ձևակերպել. այստեղ ներկայացվում է մի մտացածին, հնարովի իրավիճակ, և խնդրում են հարցվողին դրսևորել սեփական վերաբերմունքը:

Սոցիոլոգիական հետազոտություն

Սոցիոլոգիական հետազոտությունը բաղկացած է հինգ հիմնական փուլերից.

  • Նախապատրաստական փուլ,
  • դաշտային կամ առաջնային տեղեկատվության ստացման փուլ,
  • հավաքված տեղեկատվությունը մեքենայական մշակման նախապատրաստելու փուլ,
  • Տեղեկատվության մշակման փուլ,
  • Վերլուծության եւ արդյունքների մեկնաբանման փուլ:

Հինգ փուլերն էլ անհրաժեշտ են քանակական եւ հատկապես որակական հետազոտություների համար: Երբեմն քանակական հետազոտության ժամանակ տեղեկատվություն 3-րդ փուլի՝ մեքենայական մշակման նախապատրաստելու անհրաժշտություն չի լինում, երբ գործ ենք ունենում մեկ անձի, մեկ դեպքի հետ: Նախապատրատական փուլում ստեղծվում է սոցիոլոգիական հետազոտման ծրագիրը եւ կազմվում է աշխատանքային պլան: Ծրագրի բովանդակությունը կախված է հետազոտության ընդհանուր ուղղվածությունից, գլխավոր նպատակից: Հետազոտության մեջ հաջողություն ունենալու համար, պետք է մշակել մանրակրկիտ ու հստակ մշակված ծրագիր:

Սոցիոլոգիական հետազոտության ծրագիրը բաղկացած է երկու մասից. 1. մեթոդաբանական, 2. ընթացակարգային: Մեթոդաբանական բաժինը ներառում է. հիմնահարցի ձեւակերպումը, հետազոտության առարկայի եւ օբյեկտի որոշումը, հետազոտության նպատակի որոշումը եւ խնդիրների առաջադրումը, հետազոտության օբյեկտի նախնական վերլուծությունը: Ընթացակարգային բաժինը ներառում է. հետազոտության սկզբունքային (ռազմավարական) պլանը, դիտարկման միավորների ընտրման համակարգի հիմնավորումը, ելակետային տվյալների հավաքման և վերլուծության հիմնական ընթացակարգերի ուրվանկարը։